ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ժառանգության» կտակը

«ժառանգության» կտակը
19.02.2017 | 14:17

Գուցե բանականության կամ քացաքագիտության տեսանկյունից պարադոքսալ, նույնիսկ հակագիտական հնչի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգությունը» կպահպաներ քաղաքական միասնականությունն ու գուցե որոշ ժամանակ մնար քաղաքական դաշտում, եթե ոչինչ չանելու որոշում կայացներ, այսինքն` չմասնակցեր ընտրություններին:

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում հարցի իրավական կողմը, երբ որոշ «ժառանգականներ» վիճարկում են ՕՐՕ դաշինքին միանալու կուսակցության ղեկավար մարմնի որոշման լեգիտիմությունը: «ժառանգությունում» մահաբեր քաղաքական ճգնաժամ է. Րաֆֆին քաղաքական կտակ է կազմել, որը երաշխավորում է մանդատ Արմեն Մարտիրոսյանի համար (Րաֆֆին գուցե բարոյական կամ այլ պարտավորություն ունի Արմենի առջև), մեկ էլ` իր հնարավորինս գեղեցիկ հեռացումը քաղաքականությունից (այս անգամ` Րաֆֆիին ցուցակի 11-րդ համար տարավ ոչ թե էպոտաժը, այլ հենց այս հաշվարկը):


Ակամայից հիշեցի հանճարեղ գրողին` իր «ափսոս էր էրեխեն» թևավոր արտահայտությամբ: Բայց դե, «Ժառանգության» պարագայում` քաղաքական մահվան գործընթացը մեկնարկել էր չորս տարի առաջ ու մի օր պետք է ունենար իր տրամաբանական ավարտը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ